Մենք ադրբեջանցի գործընկերների հետ կքննարկենք «Ռուսական տան» հարցը. Պեսկով

Բաքվում Ռուսասական տան շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակների մեր գործընկերների հետ։ Եթե ​​ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- ասել է նա։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան