Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական տվյալներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական արդյունքներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 42,8 տոկոսը:

«Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է ձայների 32,8 տոկոսը, Ազատական կուսակցությունը՝ 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը:

Հաղթող կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը:

Մեղրի համայնքի համամասնական ընտրություններին իրենց թեկնածուներին են առաջադրել Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Related posts

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ

Երևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև

Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջանին. ԱԱԾ