Մեկ օրում հայտնաբերվել են 8 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 27-28-ը: Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է.

-44 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.

-10 դեպք՝ հոգեկան ներգործության.

-7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,

-6 դեպք՝ ֆիզիկական ներգործության.

-5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.

-4 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման.

-3-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու.

-2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման։ Բացահայտվել են նաև ավազակության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի, հետամտելու և այլ դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության. 1 դեպք՝ խարդախության։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։ ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում