Մեկ շաբաթում ջրահեղձման 2 դեպք է գրանցվել. փրկարար ծառայությունն ամփոփում է աշխատանքը

Հուլիսի 17-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 628 դեպք, որից 225-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 144, բնական հրդեհի, դժբախտ պատահարի՝ 1-ական, ջրահեղձման՝ 2, զինամթերքի հայտնաբերման՝ 4, որոնողափրկարարական՝ 3, վայրի կենդանիների հարձակման՝ 6, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 12, օձի նկատման՝ 66, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 199, կեղծ ահազանգի՝ 9, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 30, հրդեհի կեղծ կանչի՝ 27 և 56 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 28 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ