Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

Նոյեմբերի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է զորավարժարան և հետևել պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։ Այս մասին նախարարը գրել է Ֆեյսբուքում:
«Շրջելով բացազատված ուսումնական կետերով, հետաքրքրվել եմ գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ»,- նշել է Պապիկյանը և ավելացրել՝
«Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։
Շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործին անմիջական մասնակցության հայտ ներկայացրած կանանց, որոնց շարքերում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք, վստահեցրել եմ, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով»,- գրառման վերջում ընդգծել է նախարարը:

 

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին