Մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

Այս մասին Twitter-ի իր էջում հրապարակում է հրապարակել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է։

Ավելի վաղ, Բլինքենն ու Բայրամովն են հանդիպել։

Հանդիպումը տեղի է ունեցել Ջորջ Շուլցի անվան Միջազգային հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում։ , Առլինգթոն:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան