Մեկնարկել է ԼՂ-ում ագրեսիայից և պայթյունից անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիների հարազատների ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունումը

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» (հասցե՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հերացու 5/1) իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Նույնականացման համար կարող են դիմել անհետ կորած անձի ծնողները կամ զավակները:

Նմուշների հանձնման համար խնդրում ենք հարազատը ներկայանա Դատաբժշկական գիտագործնական կենտրոն` անձը հաստատող փաստաթղթով։

Հարցերի դեպքում զանգահարել` 010-58-71-06 հեռախոսահամարով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Related posts

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը