Մեկնարկել է ամառային զորակոչը. ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի համալրման գործընթացի կազմակերպման պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:
ԶՈՒ ավագ սպայակազմը զեկուցել է նախապատրաստական լայնածավալ աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

Related posts

Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա