Մեծամորի ատոմակայանում անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում. Գրոսի

Հայաստանի Մեծամորի ատոմակայանում անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, որոշակի քննարկումներ են անցկացվել։ Այս մասին ասել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

«Այնտեղ է գտնվում ԱԷՄԳ-ի առաքելությունը, և մենք շփվում ենք հայ գործընկերների հետ՝ անվտանգության չափորոշիչներն ապահովելու համար»,- նշել է պաշտոնյան, որն այցով գտնվում է Ադրբեջանում:

Նա կարծիք է հայտնել, որ միջազգային խաղաղության և կայունության պահպանման համար բոլոր ջանքերը կարևոր են, այդ թվում՝ Չմիավորման շարժումը և այլ հարթակներ նույնպես պետք է խրախուսեն դա:

«Մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Մենք համագործակցում ենք կայունության ապահովման համար, ինչը շատ կարևոր է։ Դժվար ժամանակներում շատ կարևոր է, որ դիվանագիտական ուղիները բաց մնան»,- հավելել է Գրոսին:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը