Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», – նշված է կառավարության որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Related posts

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս․ Նիկոլ Փաշինյան

Նոր Արմավիր գյուղում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կան տուժածներ