Մարուքյանն առաջարկում է իր փոխարեն վարչապետի թեկնածու առաջադրել Աջապահյանին և իմփիչմենթ սկսել

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջարկում է իր փոխարեն վարչապետի թեկնածու առաջադրել Աջապահյանին և իմփիչմենթ սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ «Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։ Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․ -Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում: -Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։ -Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»,- գրել է Մարուքյանը։

Related posts

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում