«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար

Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի, որպեսզի Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում քննարկվել է հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։

Այս որոշմամբ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Սիրիա։

Related posts

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան