Մարգարայի անցակետի վերազինման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ. Բադասյան

Կար պայմանավորվածություն, և պայմանավորվածությունը վերաբերում էր նրան, որ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մաքսակետը գործելու է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Մարգարայի անցակետը շտապ վերանորոգելու պատճառների վերաբերյալ հարցին։

«Դրա համար ենք շտապել, դրա համար ենք կառուցման աշխատանքներն արել»,- ասաց նա։

«Մենք ստեղծել ենք պայմաններ քաղաքացիների հոսքն ապահովելու համար»,- նշեց Բադասյանը:

Հարցին՝ անցակետում աշխատելու են միայն հայ աշխատակիցներ, թե թուրքական կողմից ևս լինելու են ներկայացուցիչներ, Բադասյանը պատասխանեց, թե բացառված է, չի կարող նման բան լինել։

«ՀՀ տարածքում մաքսային հսկողություն իրականացնում են միայն Հայաստանի մաքսային մարմինները»,- ասաց նա։

Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ Մարգարայի անցակետի վերազինման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ։

«Վերջնական ծախսերը, կարծեմ, 1 միլիարդ, մի փոքր ավելի են»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Related posts

Թուրքիայի Իզմիր քաղաքում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 455 ընտանիք

Վարդենիսի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

«Ոչ մի բուժաշխատող առանց աշխատանք չի մնալու»․ Ավանեսյանը Գյումրու պոլիկլինիկաների մասին