Մասկը առաջարկել է ԱՄՆ քաղծառայողներին զեկուցել իրենց աշխատանքի մասին կամ հրաժարական տալ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ քաղաքացիական ծառայողներին, որ պետք է զեկուցեն վերջին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, հակառակ դեպքում նրանց աշխատանքից ազատում է սպառնում: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Միլիարդատերը փետրվարի 22-ին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումների համաձայն՝ բոլոր դաշնային աշխատողները էլեկտրոնային նամակ կստանան ՝ համապատասխան խնդրանքով և հիշեցնելով, որ գաղտնի տեղեկատվություն չուղարկեն:

Աշխատակիցներին հանձնարարվում է մինչև երկուշաբթի`փետրվարի 24-ի կեսգիշեր պատասխան նամակում հաշվետվություն ներկայացնել կատարած աշխատանքի մասին մոտ հինգ կետով:

Գործարարն արդեն սկսել է փոփոխությունները պետական ​​առանցքային գերատեսչություններում, ներառյալ պայմանագրերի լուծումը և տասնյակ հազարավոր աշխատակիցների աշխատանքից հեռացումը: Գործունեության առաջին ամսում ԱՄՆ թվային ծառայության հիման վրա ստեղծված DOGE վարչությունը աշխատանքից ազատել է ավելի քան 10 հազար մարդու: Պետական ​​աշխատողների որոշ արհմիություններ մտահոգություն են հայտնել և խոստացել են վիճարկել աշխատանքից ազատումները:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին