Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ պետք է հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր Սրբության սրբոցին. վարչապետ

Այս խոսակցությունը սկսվեց որպես հայհոյախոսության հետ սահմանակցող վեճ, բայց վեր է ածվել հոգևոր և բարոյական նորոգման օրակարգի: Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված «Ուղերձ նրանց, ովքեր մտածում և/կամ պատրաստվում են այսօր գալ Հովհաննավանք» խորագրով տեսանյութում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրանում է մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կենարար ուժը, երբ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախևառաջ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր և բարոյական նորոգման օրակարգն է։

Եվ մեր Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ մենք պետք է նախ՝ հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր Սրբության սրբոցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Եվ ես հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր մտածում և պատրաստվում են ներկա գտնվել Հովհաննավանքի Սուրբ և Անմահ պատարագին, այս օրակարգը և գիտակցությունը ունեն իրենց մեջ։

Սա ճանապարհ է մեր Սրբության սրբոցը ազատագրելու նրան պղծության ճիրանների մեջ կալանված պահածներից։

Բայց այս առաքելությունը իրականացնելու համար այդ առաքելությանը ծառայելու պատրաստ յուրաքանչյուր ոք նախ՝ ինքը պետք է անցնի իր հոգևոր և բարոյական նորոգման ճանապարհը։

Եվ սրանում է այսօր Հովհաննավանքում տեղի ունենալիք Սուրբ և Անմահ պատարագի խորհուրդը։ Եվ մենք՝ բոլորս, այս տրամադրվածությամբ պիտի գնանք Հովհաննավանք»,- ասում է վարչապետը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ևս վարչապետը Հովհաննավանքում կմասնակցի պատարագի:

Related posts

Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովում

Ընտրակաշառքի գործով Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Երևանի գնդի պարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել