Մայր Աթոռը հորդորում է պահպանել հանգստություն ու հանդարտություն և չազդվել սադրիչ հայտարարություններից

Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր, հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:

Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար», – ասված է տարածված հաղորդագրությունում։

Related posts

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է ֆունդամենտալ ձևով փոխվի. Փաշինյան

ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետբյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է և տրամաբանություն. վարչապետ