Մամուլից եմ տեղեկացել Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին տեղեկացել է մամուլից՝ նշելով, որ այդ ժամանակ Ռուսաստանին առանձին չի ծանուցվել այդ մասին։

«Պրահայում նրանք (Հայաստանը՝ խմբ․) ճանաչեցին, որ Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․) պատկանում է Ադրբեջանին, իսկ հետո 2023-ի սկզբին նույն բանը կրկնեցին երկրորդ անգամ՝ Բրյուսելում նման հանդիպման ժամանակ։ Բայց գիտեք, խոսքը մեր մեջ, չնայած սա այդքան էլ չի համապատասխանում այս իրավիճակին, բայց, այնուամենայնիվ՝ մեզ ոչ ոք այդ մասին չէր ասել։ Ես անձամբ այդ մասին իմացել եմ մամուլից»,- ասել է ՌԴ նախագահը «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում։

Related posts

Կառավարության անդամները երդվեցին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են պայթել