Մահվան ելքով վրաերթի դեպքով վարորդը ձերբակալված է

Ճանապարհատրանսպորտային պատահարի ահազանգով ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության քննիչի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սույն թվականի հունիսի 26-ին ժամը 07։30-ի սահմաններում 1991թ ծնված Ս.Վ-ն վարելով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոցում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները վրաերթի է ենթարկել 1962թ ծնված Լ.Գ-ին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ս.Վ.-ն ձերբակալված է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը