Մահացու ձնաբուքը վրա է հասել ԱՄՆ-ին․ Լևոն Ազիզյան

Առնվազն 4 մարդ է մահացել ԱՄՆ-ի տարածք երկրի կենտրոնական հատվածից մինչև Միջատլանտյան շրջան ներխուժած ձնաբքի պատճառով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Միսսուրիի, Իլինոյսի, Ինդիանայի, Կենտուկիի, Արևմտյան Վիրջինիայի և Վիրջինիայի նահանգների մոտ 300 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ:

ԱՄՆ Ազգային Եղանակային Ծառայությունը (NWS) երկուշաբթի նախազգուշացրել է, որ փոթորիկը շարունակում է շարժվել Միջինատլանտյան տարածաշրջանով, ինչը լուրջ խափանումներ է առաջացնում ճանապարհային հաղորդակցության մեջ:

Ըստ կանխատեսողների՝ ամենաառատ տեղումները սպասվում են Արևմտյան Վիրջինիա, Մերիլենդ, Վիրջինիա, Վաշինգտոն և Դելավեր նահանգներում»,-նշել է նա։

Related posts

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում