Մահացել է Ռիմա Դեմիրճյանը

Կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Այս հոկտեմբերին լրացել էր նրա 88 տարին։ Նա տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը:

Երկար տարիներ դասախոսելով պոլիտեխնիկական համալսարանում՝ Ռիմա Դեմիրճյանն մի առիթով ասել է՝ երբեք ամուսնու պաշտոնը չի չարաշահել։

«Ես էլ տան տիրուհին էի, բայց Կարենի գործերին երբեք չեմ խառնվել։ Եթե նա չի ունեցել կարիքը, չի ասել, որ կարծիք է ուզում լսել, չեմ խառնվել։ Ամեն մեկս իր սահմանը գիտեր ու դժվարություն չի եղել»,- նշել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի կինը, որին խորհրդային տարիներին իրավամբ կոչում էին՝ Առաջին տիկին։

Ուժեղ կին էր Ռիմա Դեմիրճյանը, որը նույնիսկ 1999թ հոկտեմբերի 27-ից հետո չդավաճանեց իր եւ ամուսնու սկզբունքներին՝ հայրենիքի շահը ամենից վեր դասերով։

Related posts

Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել ու հետ շրջվել Սաուդյան Արաբիայի երկնքում. Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել

Իռլանդիայի կարգավորող մարմինը սկսել է հեռարձակման ծառայությունների նոր ռազմավարության վերաբերյալ հանրային խորհրդակցություն

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը