Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին

Այսօր հայտնի է դարձել, որ 72 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին։ Արտիստը մահացել է ժամը 02:10-ին։

Ավելի վաղ ուրբաթ թերթը հայտնել էր, որ Գրադսկին ինսուլտի կասկածանքով շտապ տեղափոխվել էր հիվանդանոց: Կոմպոզիտորը բողոքել էր վատառողջությունից, երբ տանը եղել է։

Ալեքսանդր Գրադսկին 1997 թվականին ստացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, իսկ երկու տարի անց դարձել ՌԴ ժողովրդական արտիստ։ Վերջին տարիներին կոմպոզիտորը եղել է «Ձայնը» հեռուստաշոուի մենթոր:

Երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու մահվան պատճառը ուղեղի ինֆարկտն է, հայտնում է iz.ru-ն:

72-ամյա ժողովրդական արտիստն ինսուլտ է տարել և գտնվում էր ինտենսիվ նեյրոթերապիայի բաժանմունքում։ Նա ուղեղի ինֆարկտ է տարել։

Related posts

Մակրոնը կմեկնի Գրենլանդիա

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

Ուկրաինայի ներկայացուցիչները չեն ժամանել գերիների փոխանակման վայր. Մեդինսկի