Մահացել է Չակ Նորիսը․ մինչ մահը նա հոսպիտալացված է եղել Հավայան կղզիներում

Դերասան և մարտարվեստի վարպետ Չակ Նորիսը մահացել է։

Այս մասին հայտնել է նրա ընտանիքը։

Նորիսը մահացել է մարտի 19-ին: Նա 86 տարեկան էր:

Ընտանիքը Չակ Նորիսի երկրպագուներին խնդրել է հարգել ընտանիքի անձնական կյանքը սգո ժամանակահատվածում՝ նշելով, որ մահվան հանգամանքների մասին չեն նախընտրում խոսել:

Մեկ օր առաջ Նորիսը հոսպիտալացվել էր Հավայան կղզիներում: TMZ-ի տվյալներով՝ դերասանը Կաուայի կղզու հիվանդանոց է տեղափոխվել բժշկական արտակարգ իրավիճակի պատճառով: Այլ մանրամասներ չեն հրապարակվել:

Նորիսը իր ծննդյան օրը՝ մարտի 10-ին, սոցցանցի էջում հրապարակել էր իր մասնակցությամբ տեսանյութ և գրել․

«Ես չեմ ծերանում։ Ես ավելի լավն եմ դառնում։ Այսօր ես 86 տարեկան եմ։ Արևոտ օրվա զվարճանքից լավ բան չկա, որ ինձ երիտասարդ զգամ։ Ես շնորհակալ եմ ևս մեկ տարվա, լավ առողջության և այն ամենը շարունակելու հնարավորության համար, որը սիրում եմ»։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին