Մահացել է Լարի Քինգը

Ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է 87 տարեկանում, ասվում է լրագրողի պաշտոնական Twitter-ում: Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցում:

Հեռուստահաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուով, որը վարում էր 1985-ից 2010 թվականները:
Նա հարցազրույց է վարել ավելի քան հիսուն հազար քաղաքական գործիչների, դերասանների, մարզիկների և այլ հայտնի մարդկանց հետ:

Քինգը դարձել է Էմիի, Փիբոդիի երկու մրցանակ դափնեկիր և «Cable ACE»-ի տասն անգամ հաղթող:

2013-ին հաղորդավարը վաճառել է իր հեռուստաշոուի իրավունքները «RT America»-ին, որտեղ նա շարունակել է աշխատել:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան