ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին, հայտնում է դատարանի պաշտոնական կայքը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վճռի հրապարակմանը ներկա կլինեն միայն դատարանի անդամները և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Հայաստանը Հաագայի դատարան հայց էր ներկայացրել սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել էր քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը քննել էր հոկտեմբերի 14-ին և 15-ին:

Related posts

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Գառնիում ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն