ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սուրբծննդյան տոնին ՌԴ կողմից ժամանակավոր հրադադարի հայտարարումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է ուղղափառ Սուրբ Ծննդյան տոներին Ուկրաինայում՝ շփման գծի ողջ երկայնքով, Ռուսաստանի հայտարարած հրադադարի ռեժիմը, ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Սուրբ Ծնունդը սուրբ ժամանակ է ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների համար: Գլխավոր քարտուղարը ողջունում է հնարավորությունը, որ այս սուրբ ժամանակ կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները»,- ասել է Դյուժարիկը մամուլի ճեպազրույցի ժամանակ:

Նա նաև վստահեցրել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել դադարեցնելու հակամարտությունն Ուկրաինայում։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր կայացրել հրադադարի մասին Սուրբ Ծննդյան տոներին։ Այն կգործի հունվարի 6-ից Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը՝ ժամը 24:00-ը:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը