ՄԱԿ-ի ԱԽ երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ փոխհամաձայնության մասին. Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անձագանքել է դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման շուրջ քննարկմանը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ փոխհամաձայնության մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի», – հայտարարել է Միրզոյանը:

Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում՝ հավելելով, որ Հայաստանը գնահատում է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների արդար և սկզբունքային դիրքորոշումը:

Related posts

Հայաստանն ու Ղրղզստանը համագործակցության հուշագիր են ստորագրել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

Հռոմի Պապը Պուտինին կոչ է արել մարդասիրական նկատառումներով հրադադար հաստատել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում

Ուկրաինայի հետ սահմանին անվտանգության գոտի ենք ստեղծում. Պուտին