ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին միանալու ՌԴ-ի դիմումներին ՄԱԿ-ը չի արձագանքել. Սերգեյ Շոյգու

ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին միանալու Ռուսաստանի դիմումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նոյեմբերին մենք դիմել էինք ՄԱԿ-ին՝ ականազերծման աշխատանքներին մասնակցելու համար: Ամբողջ տարածքն ականապատված է: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ տուն: Որևէ մեկը եկե՞լ է: Ոչ՛, ոչ ոք»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ ականազերծման աշխատանքներն իրականացնում են միայն ռուս և տեղացի սակրավորները:

Related posts

Անօդաչու սարքի միջոցով քրեակատարողական հիմնարկի տարածք է ներնետվել բջջային հեռախոս

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչի է ոչնչացրել. նա պատրաստվում էր կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում․ տեսանյութ