ՄԱԿ-ը մտադիր է ականազերծման առաքելություն սկսել Ղարաբաղում

ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը (UNMAS), այլ ստորաբաժանումների հետ միասին, աշխատում է Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու վրա. կողմերի կարիքները գնահատելու առաքելությունը, ամենայն հավանականությամբ, կսկսի աշխատել դեկտեմբերի սկզբին, РИА Новости-ին հայտնել է ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների վարչության ներկայացուցիչը:

«ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը (UNMAS) համագործակցում է ՄԱԿ-ի այլ սուբյեկտների և դաշտային թիմի հետ՝ շտապ տեղակայման ուղղությամբ` ՄԱԿ-ից կողմերի հայցած օգնության համատեքստում: Հավանաբար, այն (UNMAS առաքելության տեղակայումը՝  խմբ.) կսկսվի դեկտեմբերի սկզբին կարիքները գնահատելու առաքելությամբ», – ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի կառույցները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ