Մալխաս Ամոյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում բրոնզե մեդալի համար պայքարում էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ։ Ամոյանը մրցակցին հաղթեց 6/5 հաշվով։

77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ամոյանը 1-3 հաշվով զիջել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային:

Հայ ըմբիշը մեկնարկում 8:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադիի նկատմամբ:

Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա