ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 13-ին՝ ժամը 15։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ Սպիտակ-Երևան ավտաճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են Opel Zafira և Opel Vectra մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Related posts

Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

«Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարը երկխոսելու նոր հարթակ է

Առևանգված երեխան հայտնաբերվեց մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է