ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կան զոհեր և մեկ տուժած

Մայիսի 10-ին՝ ժամը 18:35-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 2003 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1992 թ.)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ և ուղևոր Ն․ Թ․-ն (ծնված 1958 թ․) մահացել են, իսկ մյուս ուղևոր Է․ Թ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել՝ բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան