ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. նախնական տվյալով` կա մեկ տուժած և մեկ զոհ

Փետրվարի 11-ին` ժամը 19:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 2001 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի պատին:

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած և մեկ զոհ։

Related posts

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ

Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի