ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կա տուժած

Դեկտեմբերի 6-ին, ժամը 10:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տերյան փողոցի թիվ 48/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Շավարշ Ա․, ծնված 1996 թ.) և «BMW» (վարորդ՝ Մուշեղ Ղ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Սուրիկ Ա․-ին (ծնված 1968 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Related posts

Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը