ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Հունիսի 12-ին՝ ժամը 17։16-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի սարերում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. կա զոհ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայով սար բարձրանալիս գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր․ վերջինս մահացել է։

Փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդի դին և փրկարարական մեքենայով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին