ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ

Հունվարի 21-ին, ժամը 23:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթիկ քաղաքի Շահումյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ.) և «ՎԱԶ-2112» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Ռ․ Հ․, ծնված 1979 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են Արթիկի ԲԿ, ապա՝ Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2112» մակնի­շի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր