Ճշտվել է իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը. կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսևորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Արդեն ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսևորած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Related posts

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան. Դատախազություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին