Ճապոնիան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ հակամարտության բոլոր կողմերին՝ երկխոսություն սկսել։ Այդ մասին ասվում է Ճապոնիայի ԱԳ նախարար Յոկո Կամիկավայի անունից հրապարակված հայտարարության մեջ։

«Ճապոնիան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրմամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան ու ռազմական գործողությունները»,- ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Երկրի արտաքին գերատեսչությունը նաև կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին երկխոսության գնալ խաղաղ կարգավորման համար:

Related posts

Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը