Ճապոնիայի, Հնդկաստանի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերը ապրիլին համատեղ զորավարժություններ կանցկացնեն․ Yomiuri

Ճապոնիայի, Հնդկաստանի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները կարող են տեղի ունենալ ապրիլի սկզբին՝ Բենգալյան ծոցում, ճապոնական Yomiuri թերթին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

Թերթի տեղեկություններով՝ զորավարժություններին կարող են մասնակցել հինգ պետությունների Էսկադրային ականակիրներն ու սուզանավերը:

Ընդ որում, զորավարժությունները, մասնավորապես, ուղղված կլինեն տարածաշրջանում Չինաստանի ակտիվության զսպմանը, ընդգծում Է Yomiuri-ն:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերին Ճապոնիայի, Հնդկաստանի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Բենգալյան ծոցում և Արաբական ծովում անցկացրել էին «Մալաբար» համատեղ զորավարժությունները։

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ