Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 26-ին, ժամը 19-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին «Օպելը» դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհին «Տոյոտա» մակնիշի մեքենան ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Ֆորդ» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Սևան Մ-4 ճանապարհին «Լեքսուս» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել փոսը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գորիս-Խոտ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՈւԱԶ-31519» մակնիշի մեքենաներ: «Օպել Զաֆիրայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Լադա» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Լադայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 14.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 12.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վեց քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 28-ին, ժամը 17.50-ին, Երևանի Օհանովի փողոցում «Մազդա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ավտոտնակի դարպասներին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ի կեսգիշերին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ընկել է սահքի մեջ և դուրս գալով երթևեկելի գոտուց՝ բախվել է բետոնե արգելապատնեշին: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքում իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Հոնդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 28-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Ախուրյան համայնքի Ախուրյանի խճուղում բախվել է էլեկտրասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան