Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ 2025-ին բավական լայն թափով սկսվել է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակավորման ծրագիրը:

«Պիտի ասեմ, որ մոտ 40 հազար Ղարաբաղի մեր հայրենակիցներ արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն, և մենք շուրջ 50 միլիարդ դրամի՝ բնակարանի ապահովման գծով հատկացումներ ենք իրականացրել, և արդեն մի քանի հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ և բնակավորվել են, նաև առաջիկա 10 տարում պլանավորում ենք շուրջ 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որպեսզի արմատապես այդ խնդիրը լուծենք»,- ասաց վարչապետը:

Related posts

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան