Ղարաբաղի հետ կապված խնդիրներ շատ են մնացել. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով խնդիրներ շատ են մնացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Պուտինն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Ձեզ հետ համաձայն եմ, խնդիրներ շատ են մնացել։ Մենք ձեզ հետ անընդհատ կապի մեջ ենք՝ եթե ոչ ամեն շաբաթ, ապա ամեն 10 օր հաստատ հեռախոսազրույց ենք ունենում։ Եվ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, չնայած որ համավարակի շրջան է։ Ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- ասաց Պուտինը։

ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի և ՌԴ-ի միջև կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, որը ստեղծում է լավ հնարավորություն աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում, որից ամենանշանակալին տնտեսական ոլորտն է։

«2021 թվականի մեր տվյալներով ապրանքաշրջանառության աճը եղել է 80 տոկոս։ Այս տարվա առաջին ամիսներին ևս 50 տոկոսով ավելացել է։ Դա շատ լավ ցուցանիշ է այս ժամանակաշրջանում»,- եզրափակեց Պուտինը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում