Ղազախստան են ժամանել հայ խաղաղապահները

ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերում Հայաստանի զինծառայողների տեղափոխումը Ղազախստան։ Այդ մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Զինծառայողներին «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Ալմաթիի օդանավակայան են տեղափոխել ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Խաղաղապահ ուժերը ներառում են ստորաբաժանումներ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերից։

Related posts

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանի վրա

Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան

Հաստատվել է նախարարների կազմը