Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 15:16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։

«Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս.-ի և համաքաղաքացի 31-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում էլ վերջինս հրազենային վիրավորում է հասցրել Հովհաննես Ս.-ին, ինչի հետևանքով նա մահացել է։ ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի, այդ թվում՝ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները հուլիսի 12-ին Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն, ապա ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ