Ձյուդոյի մարզային ֆեդերացիան ունեցավ իր նախագահը

Այսօր կայացել է ՇՄ ձյուդոյի ֆեդերացիայի անդրանիկ ժողովը: Պահը վաղուց էր հասունացել նման կառույց ստեղծելու համար, քանի որ ձյուդոն, հանդիսանալով օլիմպիական մենապայքարային մարզաձեւ, այդուհանդերձ, իր միջազգային արդյունքներով զգալիորեն զիջում է ըմբշամարտին, բռնցքամարտին ու ծանրամարտին, որոնք տարածաշրջանում հարգի մարզաձեւեր են ու կանոնավոր մրցանակներ են արձանագրում միջազգային մրցասպարեզներում: Այս առումով ձյուդոյի նորաստեղծ ֆեդերացիան լրջագույն անելիքներ ունի: Մարզային ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Տիգրան Շահբազյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Արտյոմ Գեւորգյանը:

Related posts

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները