Ձերբակալվել է Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը

Ազգային ժողովում լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը՝ «Լուրեր»-ին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Սուքոյանը կասկածվում է Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնագիտական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։

Երեկ հաղորդում էր ներկայացվել, որ Ազգային ժողովի բակում Սուքոյանը մոտեցել է լրագրողին, վիճաբանել օրեր առաջ նրա հրապարակած տեսանյութի համար, հայհոյել ու ձեռքով հարվածել դեմքին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Հարվածից լրագրողն ընկել է, ինչի հետևանքով վնասվել է նրա տեսախցիկը։ Քրեական վարույթով լրագրողը ճանաչվել է տուժող:

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ