Ձերբակալվել է Լոմոնոսովի փողոցի իր տանն ապօրինի զենք-զինամթերք պահող 33-ամյա երիտասարդը

Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ 33-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Հունիսի 6-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց Էրեբունու բաժին: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին ներկայացրեց մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ: Տանտիկինը նաև հայտնեց, որ ողորկափող հրացանը պատկանում էր հանգուցյալ սկեսրայրին:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդին առաջադրվել է մեղադրանք, նա ձերբակալվել է, ապա դատարանի որոշմամբ՝ կալանավորվել:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է