Ձա՛յնդ, պապանձվի՛ր․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում

Ազգային ժողովի նիստերի դահլիճում իշխանական և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին վիճել ու վիրավորել մեկը մյուսին։

Ռուբեն Ռուբինյանը հորդորեց՝ դադարեցնել վեճը, սակայն, լարվածությունը սրացավ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակ։

Տեղից արձագանքում էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հայկ Կոնջորյանն ասաց․

«Պարո՛ն Օհանյան, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Չգիտեք, որ չի կարելի դու-ով խոսել։ Ինչ- որ լսում ես, սուս, ձայնդ, պարոն Մինասյան լուռ, հանգիստ, առանց հավելյալ տվայտանքների»։

Հետո Ռուբեն Ռուբինյանը փորձեց հանգստացնել բորբոքված իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին և ձայն տվեց Կոնջորյանին, որպեսզի նա շարունակի ելույթը։

Բայց ՔՊ խմբակցության ղեկավարը ելույթ ունենալու փոխարեն արձագանքեց Սեյրան Օհանյանին՝ հայտարարելով․

«Սրիկան Դուք եք, որովհետև Դուք ԱԺ նախագահին ասեցիք սրիկա, սրիկան Դուք եք։ Ձա՛յնդ, պապանձվի՛ր»,- ասաց Կոնջորյանը՝ տեղից գոռացող Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին։

Կրքերը բորբոքվելուց հետո, ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց։

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը

Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև