Հրշեջները դեռևս շարունակում են մարել «Կրոկուս Սիթի Հոլլում» բռնկված հրդեհը

Հրշեջները շարունակում են մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս Սիթի Հոլլի» հրդեհաշիջման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից, աշխատանքները, ամենայն հավանականությամբ, մոտենում են ավարտին:

Առևտրի կենտրոնը շրջանցելով՝ հնարավոր է տեսնել, թե ինչպես են հրշեջները փորձում մարել այրվող շինության տանիքը:

«Կրոկուս Սիթի Հոլլից» բարձրացող ծուխը դարձել է արդեն մոխրասպիտակավուն, այնինչ մի քանի ժամ առաջ այն թանձր սև էր:

Հիշեցնենք՝ նախնական տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան