Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հուլիսի 8-ին՝ ժամը 05։07-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։40-ին։ Այրվել են խոհանոցի և թոնրատան տանիքները՝ ընդհանուր մոտ 120 քմ և կենցաղային իրեր։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանային համալիրի մյուս հատվածներ։

Related posts

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ

Երևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև

Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջանին. ԱԱԾ