Հրդեհ Մարմաշեն գյուղում. ԼՐԱՑՎԱԾ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 02։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այրվում են անասնագոմ և տուն։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում և խորդանոցում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։55-ին, մարվել՝ 09։23-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 10 քմ), մարագը (մոտ 50 քմ), ներսում կուտակած մոտ 1400 հակ անասնակեր, մոտ 5 տոննա ցորեն և կից գտնվող ոչ բնակելի վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ):

Փրկարաներն անասնագոմից դուրս են բերել 12 խոշոր եղջերավոր կենդանի։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են համայնքապետարանի 1 տրակտոր և 3 բեռնատար:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում